Հասարակագիտություն

Պարտադիր առաջադրանք
Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
Մասնավոր ուշադրություն դարձնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41–րդ եւ 15–րդ հոդվածների կարգավորմանը:
նա իրավունք ունի, բայց եթե իրավունքով մարմինի պահանջը սահմանում է նորմը։

Կամավոր աշխատանք
Եթե նշված իրավանորմը թույլ չի տալիս լուծելու աշխատողի խնդիրը, ապա ի՞նչ լուծում կառաջարկեք ՀՀ աշխատանքային օրենսգրքի այլ նորմերի շրջանակում:
Մասնավոր ուշադրություն դարձնել ոչ լրիվ աշխատաժամանակի կարգավորմանը:



Հեղափոխություններ

ա/ Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք.

Հեղափոխությունը նշանակում է արմատական փոփոխություններ:

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը.

Հեղափոխությունը կարող է հանգեցենլ ՝և դրական ՝և բացասական արդյունքների, քանի որ հրանարոր է, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած անձինք կործանեն պետություն և հակառակը:

գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.

Պատմության մեջ կան շատ հեղափոխություններ, բայց հեղափոխությունների արքան իմ կարծիքով Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր:

դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.

Մեր երկրում տեղի ունեցող հեղափոխությունը լավ առումով տարբերվում է սովորական հեղափոխություններից, քանի որ մեր հեղափոխությունը խաղաղ է՝ առանց թալանված խանութների, ջարդված մեքենաների և զոհված մարդկանց, բայց այս ամենը իրականում կասկածի տեղիք է տալիս: Այսօր մեր երկրում հեղափոխության միջոցով փորձում են գոյություն ունեցող սահմանադրություն բարեփոխել խաղաղ ճանապարհով: Ես շատ լավ վերաբերմունք ունեմ այս հեղափոխության հանդեպ և անձամբ մասնակցել եմ դրան, բայց որքան էլ, որ այս ամենը հաճելի է, պետք է ամեն ինչ անել օրենքի սահմաններում՝ մեքենաների համարներ չփակել, մեքենաների վրա նստած չգնալ փողոցով, չախտոտել քաղաքը և այլն: Այս ամենը պահպանելուց հետո սա կլինի կատարյալ հեղափոխություն:

Կոռուպցիա և թրաֆիքինգ

Պատճառներ և հետևանքներ
Կոռուպցիայի հիմնական պատճառը՝ անձնական շահն է:
Մարդիկ ձգտում են անձնական շահին՝ դա գերադասելով պետության շահին:
Պատճառներից մյուսը՝ մարդկաց սոցիալական վիճակն է, որը նաև հանդիսանում է հետևանք:
Հետևանքները
Կոռուպցիայի ամենամեծ հետևանքը՝ դա պետության կործանումն է, որից կախված է նաև մարդու սոցիալական վիճակը:
Թրաֆիկինգի պատճառներ
Թրաֆիկինգի հիմնական պատճառը անձնական գումարային շահն է:

Առաջնորդություն

Առաջնորդի հատկանիշների ցանկ
Առաջին հերթին առաջնորդը պետք է լինի հարգված մյուսների կողմից և վստահված: Առաջնորդը պետք է կարողանա իր ետևից տանել բոլորին և կատարել տված խոստումները: Առաջնորդը պետք է իր թիմի հետ հավասար աշխատի խնդրի լուծման վրա: Հենց այդ հատկանիշով են տարբերվում առաջնորդ և ղեկավարը: Առաջնորդ իր թիմի հետ հավասար աշխատում է, իսկ ղեկավարը միայն հրամայում է: Առաջնորդը պետք է կարողանա միայն իր պահվածքով հավանության արժանանալ բոլորի կողմից(ոչ 100 տոկոսի):

Комментариев нет:

Отправить комментарий