Կենսաբանություն

Ալցհեյմերի հիվանդություն
20.05.19


Ալցհեյմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվող ընթացք։ Թուլամտության դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է։ Ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը։ Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշման դժվարություններ(հաճախ են կորում), տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ 



էվոլյուցիայի գլխավոր ուղիները

20.05.19



Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։

Իդեոադապտացիաներն օրգանիզմի այնպիսի փոփոխություններն են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն:

Ընդհանուր դեգրադացիան դա օրգանիզմի պարզեցնումն է, քչանելով օրգանների թիվը: 



Սիմբիոզ
20.05.19


Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։Անշարժ պոլիպի համար դա ձեռնտու է, քանի որ, հատակով տեղաշարժվելով, խեցգետինը ընդարձակում է ակտինիայի որսի համար տարածությունը։ Որոշակի օգուտ է ստանում նաև խեցգետինը։ 


Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։Բույսերի շատ տեսակներ օգտագործում են այլ բույսերին որպես ապրելավայր։Հետևաբար նշված օրգանիզմները ստանում են օգուտ՝ չվնասելով ծառերը։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։ 

Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ են լուսասեր խոտաբույսերը, որոնք աճում են խոշոր ծառերի հովանու տակ։Խոտաբույսերը տուժում են, քանի որ աճում են անբավարար լուսավորության պայմաններում, այն ժամանակ, երբ ծառին դա ոչ վնաս է բերում, ոչ օգուտ։

Փոխօգտակար փոխհարաբերություն՝ մուտուալիզմ սիմբիոտիկ փոխհարաբերությունների այն ձևն է, որոնց դեպքում երկու տեսակն էլ ստանում են օգուտ և որի ժամանակ երկու փոխազդող տեսակների համատեղ կյանքը դառնում է անհրաժեշտ պայման յուրաքանչյուր տեսակի համար, կոչվում է մուտուալիզմ։



Ինչպես ամրացնել իմունիտետը ցրտին

Մեզանից շատերն են ձմեռը դիմավորում տագնապով: Ցավոք սրտի, սկսում ենք մտածել սեփական իմունիտետը բարձրացնելու մասին այն ժամանակ, երբ նկատում ենք մրսածության առաջին նշանները: Կան մի շարք գործոններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում իմունիտետի վրա և այն դարձնում անպաշտպան:
Այդ գործոններից են՝ 
  • Սթրեսը 
  • Ոչ ճիշտ սնվելը 
  • Ցածր ֆիզիկական ակտիվությունը 
  • Էկոլոգիան:
Հետևյալ պարզ, սակայն արդյունավետ խորհուրդները կօգնեն ձեզ ամրացնել իմունիտետը և զերծ մնալ սեզոնային գրիպներից և մրսածությունից:
Վիտամիններ 
Բարձր իմունային համակարգի կարևոր պայմաններից է վիտամինների առկայությունը: Դրանցով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: Ցրտին վիտամիններ կարելի է ստանալ դեղորայքային հաբերի տեսքով կամ գազարի, կաղամբի և նեխուրի հյութ խմելով: Հիշեցնենք, որ օրգանիզմի համար ամենակարևոր վիտամիններն ու հանքանյութերն են՝ A, C, D, F, B5 վիտամինները, երկաթը, ցինկը, սելենը, մագնիումը, կալիումը:
Ակտիվ կենսակերպ
Մաքուր օդը, զբոսանքը նույնպես հարկավոր են իմունիտետը բարձրացնելու համար: Մաքուր օդը արյունը հարստացնում է օրգանիզմը թթվածնով, զբոսանքը հեռացնում է էմոցիոնալ լարվածությունը և ամրացնում նյարդային համակարգը: Սա շատ կարևոր է, քանի որ սթրեսը և ներքին անհանգստությունը մշտական հիվանդությունների հիմնական պատճառն են:
Կոնտրաստային ցնցուղ 
Այս մեթոդը բավականին պարզ և հասանելի միջոց է բոլորի համար: 20 վայրկյան սառը ցնցուղ ընդունելուց հետո, ընդունեք տաք ցնցուղ (20 վայրկյան): Այս գործընթացը թեև տևում է 10-15 րոպե, սակայն խթանում և բարելավում է արյան շրջանառությունը:
Էմոցիաների հսկողություն 
Նյարդային լարվածությունը ոչ միայն հարբուխի, այլև բազմաթիվ հիվանդությունների պատճառն է: Հանգստացնող երաժշտությունը, վիտամինացված թեյը՝ կիտրոնով և հաղարջով, 7-8 ժամյա քունը ապահովում են հոգեկան հավասարակշռվածությունը:

Комментариев нет:

Отправить комментарий