пятница, 20 января 2017 г.

ճամբարի տասներրորդ օր

Առավոտը սկսեց ընդհանուր պարապմունքի երգ ու պարով:Մենք գնացինք դասարան , որ  ընկեր Լուսինեի հետ միասին գնանք մասնակցելու Կլոր սեղանի հավաքին, որտեղ ընկեր Գոհարը 8-րդ դասարանի սովորողների հետ ներկայացրեց իրենց նախագծերը: Ինձ ավելի դուր եկավ երկրորդ բիզնես նախագիծը, քանի որ ես էլ եմ սիրում պատրաստել: Հեոտո ելույթ ունեցան ընկեր Տաթևն ու միսս Բուշը:
Օրը շարունակվեց մարզական ժամով: Մենք խաղացինք շախմատ: Ես այսօր անընդատ պարտվում էր, որովհետև ես անուշադիր էի: Հետո մասնակցեցի համերգին և երգեցի ֆրանսերեն երգ: Ինչպես ամեն համերգից առաջ, այսօր ես ևս հուզվում էի, բայց կատարումը լավ էր ստացվել: Տիար Բլեյանը Մեզ գովեց գեղեցիկ խոսքերով:
Այժմ պատրաստվում ենք գնալ Մարմարյա սրահ մեր հերթական սպասված Մեդիա ուրբաթին մասնակցելու: Խոստացված է հետաքրքիր  ժամանակ:
Հենց այսես էլ կավարտենք այս շաբաթը: