17.05.19
19.04.19
Փորձ 1 մագնեզիումի այրումը
Փորձ 2 ալկալիական մետաղներից նատրիումի փոխազդում ջրի հետ
Փորձ 3 քցենք մեխը պղնձաժասպի մեջ
19.04.19
Կենսական տարրեր
Կենսական տարրեն կոչվում այն քիմիական տարրերի ատոմները որոնք առաջացնում է բարդ օրգանական նյութեր որոնք ել ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությանը: Մակրո տարրերն են ածխածին C, ջրածին H, թթվածին O, ազոտ N, ֆոսֆոր P, ծծումբ S= 93% մեր որգանիզմի։ Առաջացնում են մեր օրգանիզմում սպիտակուցներ ճարպեր (լիպիդներ 1-5%) ածխաջրերա-0,2-2, նոկլեինաթթուների-0,2-2
Միկրո տարրեր
Fe,K,Na,Ca,Mg,F,Cl,Br,I,Zn,Cu,Mn և այլն.
Ուլտրա տարրեր Ag,Au
Բջջի բաղադրությունը 70-80% ջուր 10-20% օրգանական նյութեր 1-2% անօրգանական նյութերից աղեր:
Գլուկոզ,ֆրուկտոզ,սախարոզ,ոսլա,կենսաբան-ական նշանակությունը
05.04.2019
նախագիծ
Գինու քիմիա անհատական հետազոտական աշ․ թեմաները
թեմա առաջի հայաստանում աճեցվող խաղողի տեսակները։
թեմա երկրորդան ալկոհոլային խմիչքների ազդետությունը օրգանիզմի վրա։
Ուղղորդող հարցերը`
- Քանի ՞ տեսակի խաղող է աճեցվում Հայաստանում
- Ի՞ նչ է գինին
- Ինչպե՞ ս են գինի ստանում
- Ինչպիսի՞ երևույթ է խաղողի խմորումը
- Ինչպիսի՞ անօրգանական և օրգանական նյութեր կան գինու բաղադրության մեջ
- Որո՞ նք են նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները
- Ինչպիսի՞ ֆիզիկական եղանակով կարելի է գինուց բաժանել գինու սպիրտը՝ էթանոլը
- Ինչպե՞ս որոշել գինին թթվա՞ ծ է
- Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել գինում առկա գլյուկոզը և սախարոզը
- Ինչու՞ ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը բացասական ազդեցությունը ունի օրգանիզմի վրա
լաբարատոր փորցեր գինում նմուշների, սպիտակ գինու և (արենի) գինի։
սպիտակ գինի-հտը քացախաթթու
արենու գինուց- գինե թթվի հոտ
լաբարատոր փորձ 1
հայտանյութի օգնությանբ որոշում ենք երկու նմուշների միջավայրի բնույթը։
սպիտակ գինու միջավայրը թույլ թթվային
արենի գինու միջավայրը միքիչ ավել
փորձ 2
նմուշներում պարունակող նյութերի չեզոքացումը սոդայիում
երկու նմուշի վրա լցնում ենք սոդա և տեսնում ենք չեզոքացում և միջավայրը դարձավ հիմնային համոզվեցինք հայտանյութիով։
ինչ է խմորումը
01.03.2019
Օդի բաղադրությունը
Մոմը վառեցինք դրեցինք
ջրի վրա գլանով փակեցինք օդի մուտքը որոշ ժամանակ անց մոմը հանգավ, որովհետև գլանում
գտնվող թթվածինը վեռջացավ և ջուրը բարձրացավ 1/5 մասը։
U(O2)=21%
U(N2)=78%
U(CO2)=0.03,0,04
U(He,Ne,Ar)
21.12.18
Յուրաքանչյուր առաջադրանքը 0,37 միավոր է
Տարրի քիմիական նշան | Օքսիդի հիդրատի ընդհանուր
բանաձև
| Տարրի օքսիդացման աստիճանը |
ա) Ca
բ) Na
գ) Al
դ) S
| 1) ROH
2) R(OH)2
3) H2RO4
4) H3RO3
| Ա) +3
Բ) +1
Գ) +4
Դ) +2
Ե) +6
|
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ 3) ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ
2) ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե 4) ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ
16. Համապատասխանեցրե՛ք թթվի անվանումը, դրանում ֆոսֆորի օքսիդացման աստիճանը և էլեկտրոնային բանաձևը.
Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը, դասակագումը, թթվային մնացորդը:
Լաբորատոր փորձեր`Թթուների քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղների, հիմնային օքսիդների,հիմքերի և աղերի հետ) :
Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:
աբորատոր փորձ 1.Թթուների փոխազդեցությունը հայտանյութերի (ինդիկատորների) հետ:
աբորատոր փորձ 1.Թթուների փոխազդեցությունը հայտանյութերի (ինդիկատորների) հետ:
Փորձի նկարագրում` Աղաթթվի ջրային լուծույթը լցրեք երեք փորձանոթների մեջ 3-4մլ չափով ,առաջինի մեջ իջեցրեք լակմուսի թուղթ կամ լցրեք մի քանի կաթիլ լակմուսի լուծույթ , երկրորդի վրա ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեինի լուծույթ,երրորդի վրա մի քանի կաթիլ մեթիլնարնջագույն: Ի՞նչ նկատեցիք:
Ինդիկատորների անվանումը | Նրանց գույները | Թթուներում առաջացած գույները |
Լակմուս | Մանուշ. | |
ֆենոլֆտալեին | Անգույն | |
մեթիլնարնջագույն | Նարնջ. |
Փորձարարական- հաշվարկային գործնական աշխատանք` Թթվային օքսիդներից ֆոսֆորի օքսիդի ստացումը և համապատասխան թթվի` ֆոսֆորական թթվի ստացումը և հատկությունները ` Ոչմետաղ—>թթվային օքսիդ—>թթու—>աղ P->P2O5> H3PO4->Na3PO4—› Ag3PO4
Կատարեք հաշվարկ՝
ա) Որքա՞ն է ջրում լուծված ֆոսֆորի (V) օքսիդի զանգվածը (գ), եթե այրել ենք 6.2գ ֆոսֆոր:
բ) Որքա՞ն է թթվի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում, եթե ֆոսֆորի (V) օքսիդը լուծել են 100մլ տաք ջրում:
դասագրքից սովորել էջ 18-ից 22-ը, կատարել վարժությունները` էջ 22-ից 23-ը
<<Հիմքեր,դասակարգումը, քիմիական հատկությունները: Երկդիմի հիդրօքսիդներ և օքսիդներ>>:
Լաբորատոր փորձեր `Հիմքերի ստացումը, քիմիական հատկությունները (հայտանյութերի, թթուների,աղերի հետ, չլուծվող հիմքերի քայքայումը տաքացնելիս):
Քննարկվող հարցերը՝
- Հիմքերի դասակարգումը
- Հիմքերի ստացումը
- Հիմքերի հատկությունները
- Առաջադրանքներ.
- Տրված նյութերից որոնք են փոխազդում NaOH-ի հետ:Գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները, BaO,KOH,Cu,N2,, CO2 P2O5 , H2O, H3PO4 Լաբորատոր փորձ. Հիմքերի փոխազդեցությունը հայտանյութերի (ինդիկատորների) հետ:Փորձի նկարագրում` Նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթը լցրեք երեք փորձանոթների մեջ 3-4մլ չափով ,առաջինի մեջ իջեցրեք լակմուսի թուղթ կամ լցրեք մի քանի կաթիլ լակմուսի լուծույթ , երկրորդի վրա ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեինի լուծույթ,երրորդի վրա միքանի կաթիլ մեթիլնարնջագույն:Ի՞նչ նկատեցիք: Լրացրեք հետևյալ աղյուսակը:
Ինդիկատորների անվանումը Նրանց գույները հիմքերում հիմքերում առաջացած գույները Լակմուս Մանուշ. ֆենոլֆտալեին Անգույն մեթիլնարնջագույն Նարնջ. Փորձ 3.Չեզոքացման ռեակցիա`այն ռեակցիաները,որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև,որի ընթացքում ստացվում է աղ և ջուր:Ստացված մորագույն նատրումի հիդրօքսիդի լուծույթի վրա կաթիլ-կաթիլ ավելացնում ենք աղաթթու: NaOH+HCl=NaCl+H2O դասագրքից սովորել էջ 24-ից 27-ը, 29-ից 31-ը, կատարել հետևյալ էջերի վարժությունները` 27, 28, 31,32:
14.12.2018
հիմքեր սահմանումը դասակարգումը
հիմքեր են կոչվում այ անօրգանական նյութերը որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմների միացած հիդրոգսիդ ՝OH հիմքերի ընդանուր բանաձևն է հիդրօքսիդ հիմքերով Me(OH)
հիմքեր
|
||
Ջրում լուծվող
|
Ջրում չը լուծվող
|
երկդիմի
|
Ca(OH)2
|
Fe+2OH2
|
Al+3(OH)3
|
Mg+2OH-12
|
Tn+2OH2-1
|
|
Cr+3(OH)3
|
||
երկդիմի հիդրոկսիդները փոխազդում են և հիմքերի և թթուների հետ
նական աշխատանք 28.09.18
Նյութի հատկությունները
Նյութի հատկություն ասելով հասկանում ենք այն բութանիշները կամ
հատկանիշները որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են։

Նյութի հատկութ․

Ֆիզիկական

Քիմիական

Ֆիզիոլոգիական
Հետազոտում ենք նյութեր
Քիմիական հատկությունները այլ նյութերի հետ փոխազդելու
Ֆիզիոլոգիական ազդետուցյունը կենդանի օրգանիզմի վրա դրական կամ
բացասական։
Տանը H2O,NaC
,C2H5OH,NaHCO3,C6H12O6,C12H22O11
N(0)=1 ատոմ
M(H): mlo)=
09.11.18
Մետաղ, հիմնային օքսիդ, հիմք, աղ,
Մագնեզիում-O2մագնեզիումի օքսիդ- մագնեզիումի (OH)2-մագնեզիում քլոր2
Մագնեզիումի այրումը մագնեզիումի օքսիդի հիմնային օքսիդ ստանալու
համար
2Mg+O2=2MgO
+Q
Փորձ 2
Հիմքի՝ Մագնեզիումի
հիդոքսիդի ստացումը ջրում լուծելով
Mgo+H2O=Mg(OH)2
Համուզվելու համար որ հիմք է ստացվել օգտագործում ենք ֆենոլֆտալեին
Փորձ 3
Չեզոքացման րեակցիա չեզոքացման է կոչվում հիմքի և թթվի միջև
ընթացուղ ընդամացման որի հետեևանքով ստեղծվում է ջուր
Mg(OH)2
+
գործնական աշխատանք
9․3 դասարան
19.10.18
Գիտելիքի ստուգում` թեստ- 1
05.10.18
ֆիզիկական քիմիական երևույթներ
ֆիզիկական երևեվույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում
քիմիական երևույթներու առաջանում են նոր նյութեր իրենց նոր ֆիզիկոքիմիական և ֆիզիոլոգիական նյութեր
քիմիական երևությթի հատկանիշները ջերմության անջատում, նստվացքի առաջանումը,
- (NH4)2 CR2O7 CR2O3+N2T+4H2O
դաս 1
Այն ինչից կազմված է բոլոր ֆիզիկական մարմիները կոչվում են նյութ։նյութերը լինում են 20 միլոնից ավել։ նյութերը ըստ բաղադրության կազմված են պարզ և բարդ։ պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։ F,Ca,ալմաստ- C թթվածին-O։բարդ նյութերը կազմված են 2 և ավելին տարրերից։ անօրգանական և օրգանական։ անօրգանական նյութերի օրինակներ, H2O,N,CO2
07.09.18 երկուշաբթի
9-րդ դասրան
առողջ ապրելակերպի սկզբունքները ճապոնացի գիտնակաների
1․եկելոգիապես մաքուր,մաքուր խմելու ջուր,օթ։
2.առողջ քուն ամենաքիչը 8 ժամ պարտադիր կերպով,մակսիմում 10-11-ը։
3.մարմնակրդություն հիգենա
4.վատ սովորություններից ձերբազատում վատ սովորություններ ժամերով համակարգիչի դիմաց նստել,ծխել։
5.ստռեսային իրավիճակներից դուրս էին գալիս կատակով հումորով ծիծաղով։
ջուր
Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։
Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։
Ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, tհալ=0°С, tեռ=100°С, ամենամեծ խտությունը 4°С-ում է՝ ρ=1 գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում ρ<1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունըջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։
Ջրի տեսակներ
- պինդ-սառույց
- հեղուկ-ջուր
- գազային-գոլոշի
Ջրի մշակված տեսակներ
- խմելու ջուր,
- ծորակի ջուր,
- շշալցված ջուր,
- տնտեսական ջուր,
- քլորացված ջուր,
- օզոնացված ջուր
- իոնազերծված ջուր
- թորած ջուր,
- գազավորած ջուր:
Այլ տեսակներ
- Եկեղեցական արարողություններում՝
- սուրբ ջուր:
- Հեքիաթներում՝
- անմահական ջուր
-
- Քիմիական հատկություններ
- 1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
- H2Օ⇌H++ OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.- ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)՝
- 2Na+2H2O=2NaOH+H2↑
- Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
- պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)՝
- Zn+H2O=ZnO+H2↑
- 3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.- K2O+H2O=2KOH
- BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)- SO3+H2O=H2SO4
- P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ- nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
- CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
- Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O
- Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O
Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.- C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.- Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
- MgS+2H2O=Mg(OH)2+H2S
Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։ -
- Անձրևակաթիլների առաջացում
- Ջրի մակերևութային լարվածությունը՝ ծավալի շուրջ մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է, ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է միասնական։ Ջրի կպչուն խոնավությունը նույնպես մակերևութային լարվածության արդյունք է։ Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ թուղթը։
- Թթվային անձրև
- Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային։ Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է։ Անձրևաջուրը միշտ թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ։ Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում։ Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի։ Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով։ Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու։ Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը։
- Ջուրը բնության մեջ
- Կյանք գոյություն ունի միայն այնեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։
Ջրածին
Պատմություն
Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։ Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։
Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ։ Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա։
Տիեզերքի նյութը ժամանակակից պատկերացումներով կազմված է 30-50%-ի չափով ազատ ջրածնից, որի ատոմը հանդիսանում է տիեզերքի կառուցման հիմնական աղյուսիկը։
Բացի ջրածնից՝ 1 ատոմական զանգվածով, հայտնի են նաև 2 և 3 ատոմական զանգվածներով ջրածիններ՝ ծանր ջրածիններ՝ դեյտերիում (D) և տրիտիում (T), որոնք թթվածնի հետ առաջացնում են ծանր ջուր՝ (M=2Օ)։
Անվան ծագում
1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին hydrogène (հին հուն․՝ ὕδωρ - «ջուր» և γεννάω - «ծնում եմ») - «ջուր ծնող»։
1801 թվականին Ա․ Լավուազիեն հետևորդ ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինը ջրածինը անվանեց «ջրաստեղծ նյութ», նա գրել է.
«Ջրածնային նյութերը թթվածնի հետ առաջացնում են ջուր։ Այս փաստը կարելի է ապացուցել, ինչպես բանաձևով, այնպես էլ կազմությամբ։» |
Տարածություն
Տիեզերքում
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։
Ջրածինը հայտնաբերվել է նաև այլ մոլորակների մթնոլորտում (H2, CH4, NH3, OH-, SiH-, PH- և այլն)։
Երկրի ընդերքում և կենդանի օրգանիզմներում
Զրածնի պարունակությունը երկրակեղևում (ըստ զանգվածի) 0,15% է, ընդհանուր պարունակությունը երկրի վրա՝ 1% (16% ըստ ատոմների թվի)։ Ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 1•10−4։ Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է երկրի պրոտոնային ռադիացիոն գոտին։
Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11, 19% ըստ զանգվածի), նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կավերի, կենդանական և բուսական օրգանիզմների բաղադրության մեջ։
Ջրածնի իզոտոպային բաղադրությունը տարբեր տեղերում նույնը չէ․ ծանր ջրածինի (D) պարունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում։
- Ալկալիական և հողալկալիական մետաղների ու ջրի փոխազդեցությունից.
- Որոշ մետաղների կամ ոչ մետաղների և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից.
- Մետաղների հիդրիդների և ջրի կամ թթուների փոխազդեցությունից.
- Ալկալիների, թթուների և որոշ աղերիջրային լուծույթների էլեկտրոլիզով.
- Շիկացած ածխի և ջրային գոլորշու փոխազդեցությունից (1000°С).
-
- Երկաթագոլորշային եղանակով՝ շիկացած երկաթի և ջրային գոլորշու փոխազդեցությունից.
-
- Մեթանի կոնվերսիայով (փոխարկմամբ) (900°С).
-
-
կամ
Ջրածնի ատոմը պարզագույնն է՝ բաղկացած է միջուկից և մեկ էլեկտրոնից, իոնացման պոտենցիալը՝ 13,595 Էվ, էլեկտրոնային խնամակցության էներգիան (հիմնական վիճակում գտնվող ատոմի և բացասական իոնիէներգիաների տարբերությունը)՝ 0,754 էվ։ Քվանտային մեխանիկայի օգնությամբ հաշված են ջրածնի ատոմի հնարավոր էներգետիկ վիճակները։
Ջրածինը լավ լուծվում է որոշ մետաղներում (Ni, Pd, Pt) 1 ծավալ պալադիումում լուծվում է 850 ծավալ ջրածին՝ տաքացնելիս այն քանակապես անջատվում է։ Ջրածնի դիրքը 1 և 7 րդ խմբում պայմանավորված է նրանով, որ ջրածնի ատոմը կարող է կորցնել էլեկտրոն նմանվելով ալկալիական մետաղներին եվ վերցնել էլեկտրոն նմանվելով հալոգեններին աիսպիսով ջրածնի ատոմը օժտված է վերօքս երկակիությամբ կարող է լինել և օքսիդիչ, և վերականգնիչ։Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։
Այլ գազերի հետ համեմատած ջրածինն ունի ամենամեծ տեսակարար ջերմահաղորդականությունը՝ 4,12• 10−4կալ/սմ վրկ։ Ջրածինը չափազանց դժվար հեղուկացող գազ է (կրիտիկական ջերմաստիճանը՝ -240°С)։
Հեղուկ ջրածինը թեթև (70,8 կգ/մ3, -253°С), անգույն, դյուրաշարժ հեղուկ է։
Պինդ ջրածինը բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ3։ Սովորական պայմաններում ջրածնի մոլեկուլը երկատոմ է՝ Н2 (ատոմների հեռավորությունը՝ 0,7414 А), դիսոցման էներգիան՝ 4,776 էվ (մոլ)։
Ջրածնի ատոմը խիստ ռեակցիոունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիցայով H+H→H2 ΔH=-436 կՋ է։ Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։
Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և ակտիվ մետաղների (վերականգնվում է) հետ, առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը՝ սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր։
Ջրածնի և հալոգենների խառնուրդները պայթուցիկ են․ ֆտորի հետ անմիջապես, քլորի հետ պայթում է լուսավորելիս, անգամ -252 °C-ում բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Առաջանում են հալոգենաջրածիններ՝ ֆաորաջրածին (HF), քլորաջրածին (НСl), բրոմաջրածին (HBr) և յոդաջրածին (HI), որոնց ջրային լուծույթներն ուժեղ թթուներ են։
Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով։ Պայթուցիկ են 4-94 ծավավալ % H2 պարունակող խառնուրդները՝ թթվածնի և 4-74% Н2 պարունակող խառնուրդները օդի հետ։
Ջրածինը թթվածնի հետ առաջացնում է նաև ջրածնի պերօքսիդ՝ H202։ Տաքացնելիս ջրածինը ծծմբի հետ միանում է հեշտությամբ, սելենի և տելուրի հետ՝ դժվարությամբ։ Առաջանում են ծծմբաջրածին՝ H2S, սելենաջրածին՝ H2Se, և տելուրաջրածին՝ H2Te, որոնք տհաճ հոտով ջրում լուծելի գազեր են (լուծույթներըթթուներ են)։
Ջրածինը ազոտի հետ միանում է կատալիզատորի առկայությամբ՝ տաքացնելիս։ Ստացվում է ամոնիակ, NH3, որի ելքը մեծանում է ճնշումը բարձրացնելիս։ Ազոտի մյուս միացությունները ջրածնի հետ՝ հիդրազինը (N2H4), և ազոտաջրածնական թթուն (NH3), հեղուկներ են։
Ատոմական ջրածինը միանում է ֆոսֆորի, արսենի և անտիմոնի հետ։ Առաջանում են ֆոսֆին՝ PH3, արսին՝ AsH3, և ստիբին՝ SbH3, որոնք տհաճ հոտով, խիստ թունավոր գազեր են։
Ածխածինը ջրածնի հետ միանում է բարձր ջերմաստիճաններում՝ առաջացնելով (կատալիզատորի բացակայությամբ) մեթան՝ CH4, որը ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչն է։ Սիլիցիումաջրածինները և բորաջրածինները՝ В2Н6, В4Н10, В5Н9, В5Н11 և այլն, ստացվում են մագնեզիումիսիլիցիդի կամ բորիդի և թթուների փոխազդեցությամբ։ Տաքացնելիս ջրածինն իրենց օքսիդներից վերականգնում է բազմաթիվ մետաղներ (Mo, W, Cr, Fe, Си և այլն) և ոչ մետաղներ (Сl, Տ, N, Si և այլն)։
Ածխածնի (II) օքսիդը (СО) կատալիզատորի առկայությամբ Ջրածնով վերականգնելով ստանում են օրգանական նյութեր (НСНО, СН3ОН և այլն)։
Ջրածինը միանում է չհագեցած ածխաջրածինների հետ, վերականգնում օրգանական միացությունները։ Ալկալիական, հողալկալիական և մի քանի այլ մետաղների հետ ջրածինը միանում է բարձր ջերմաստիճաններում առաջացնելով մետաղների հիդրիդներ՝ LiH, NaH, CaH2, ВеН2 և այլն։ Այդ հիդրիդները կայուն են, հալվում են առանց քայքայվելու, ջրի առկայությամբ հիդրոլիզվում են՝ անջատելով ջրածին, ուժեղ վերականգնիչներ են։ Նրանց հալույթները էլեկտրոլիտներ են, ենթարկվում են էլեկտրոլիզի (անոդի վրա անջատվում է ջրածին)։
Ջրածինը լավ է լուծվում բազմաթիվ մետաղներում (Pd, Pt, Ni և այլն)՝ առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ։ Մետաղներում լուծվելու ունակության շնորհիվ ջրածինը․ թափանցում է մետաղների միջով (դիֆուզիա), կոռոզիայի է ենթարկում պողպատը (դեկարբոնացում)։
- Լույսի կամ ջերմության ազդեցությամբ H2 միանում է հալոգենների և այլ ոչ մետաղների հետ։
-
- (400-500°С,p,Fe)
- Ջրածինը միանում է թթվածնի հետ՝ հսկայական քանակի էներգիայի անջատմամբ (ջրածնաթթվածնային բոցի ջերմաստիճանը հասնում է 3000°С։
այս գազերի 2։1 հարաբերությունը կոչվում է շառաչող գազ, քանի որ ավարտվում է պայթյունով։
- Ջրածինը ուժեղ վերականգնիչ է, այն վերականգնում է շատ մետաղներ իրենց օքսիդներից.
փոխազդում է նաև որոշ ոչ մետաղների օքսիդների հետ, ստացվում է ոչ մետաղ.
- Մետաղների հետ ջրածինը առաջացնում է հիդրիդներ, որոնք պինդ նյութեր են և կարծես ջրածնի շտեմարան լինեն, որովհետև ջրի հետ՝ տալիս են ջրածին, որը հնարավոր է ապագայում օգտագործել որպես վառելիք՝ բենզինի փոխարեն։
- Օրգանական քիմիական ռեակցիաներում ջրածինը օգտագործում են հիդրացնելու համար։
Կիրառություն
Ջրածինը կիրառվում է դիրիժաբլների լցման համար, որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ, ավտոգեն զոդման ժամանակ բոցի ջերմաստիճանը հասնում է 2000 °C–ի։ Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ, 1 ծավալ Pd-ի մեջ լուծվում Է 850 ծավալ ջրածին։ Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։
Անգլիացի քիմիկոս Ջոն Դալտոնը 19-րդ դարի սկզբին առաջարկել է ջրածնի ատոմի զանգվածը, որպես ամենաթեթև տարր, ընդունել որպես ատոմական զանգվածի միավոր։ 1815 թվականին անգլիացի գիտնական Պրաուտր հայտնել է այն միտքր, որ բոլոր տարրերի ատոմները կառուցված են ջրածնի n ատոմներից։
Արեգակի վրա հայտնաբերվել է 69 քիմիական տարր՝ ջրածնի գերակշռությամբ։ Ջրածինը 5.1 անգամ շատ է, քան հելիումը և 10 հազար անգամ ավելի, քան բոլոր մետաղները միասին վերցրած (վերցրած ոչ թե կշռով, այլ ատոմների թվով)։ Այդ ջրածինը ծախսվում է ոչ միայն էներգիա արտադրելու վրա։ Ջերմա- միջուկային պրոցեսների ընթացքում նրանից առաջանում են նոր քիմիական տարրեր, իսկ արագացված պրոտոններըարտանետվում են՝ մերձարեգակնային քամի։ Այս երևույթը հայտնաբերվել է վերջերս՝ կոսմիկական տարածքն ուսումնասիրելու ժամանակ՝ արհեստական արբանյակների օգնությամբ։
Այն որոշակի վտանգ է ներկայացնում տիեզերագնացների համար։ Բացի այդ՝ պրոտոնների հոսքն առաջ է բերում երկրորդային կոսմիկական ճառագայթում, որը հասնում է մինչև երկրի մակերևույթ։ Առաջացող մագնիսային փոթորիկները կարող են ազդել կենսագործունեության պրոցեսների վրա և երկրի մագնիսային դաշտի կողմից կլանված ջրածնի միջուկը չի կարող չազդել կոսմոսի հետ նրա զանգվածափոխանակության վրա։
Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերիհիդրոգենացման համար։ Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ Սակայն ջրածնի ամենալուրջ խնդիրը՝ միջուկային այս ռեակցիան է 21H+31H=42He+n+17,6 կՋ
Այս ռեակցիան ընթանում է 10 միլիոն աստիճանում, եթե հնարավոր լիներ կառավարել այս ռեակցիան, մարդկությունը կլուծեր էներգիայի պրոբլեմը։
Կարևոր է նաև պինդ վիճակում ջրածնի ստացումը (մետաղական ջրածին), որը օժտված է գերհաղորդականությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий