воскресенье, 19 мая 2019 г.

Ռադիո

Ռադիո



Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։ Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ։

Комментариев нет:

Отправить комментарий