воскресенье, 19 мая 2019 г.

ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր

20.03.19

ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր




Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։
Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր-ինչ դադար առնել։
Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։
Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։
Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։
Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։
Բայց մյուս կողմից, ճակատագրի հետևանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. նոյեմբերը։

Լևոն Ա


17.05.19

Լևոն Ա

Լևոն Ա Ռուբինյան մոտ 1075-ից 1139, Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129 ից 1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։


Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135-ից1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Անի Հայոց մայրաքաղաք

17.05.19
Անի Հայոց մայրաքաղաք



9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների: երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։850–855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատիոնիները։Ուստի Բագրատունիներն իրենց 4 մայրաքաղաքները կառուցել են Շիրակում ու նրա շրջակայքում։Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր՝ մայրաքաղաք լինելու համար։Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953–977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կրպակներ։

Աշոտ Բ

19.05.19
Աշոտ Բ




Աշոտ Բ (881-884 – 929), Հայոց թագավոր 914 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին[1]։

Գրականություն նախագիծ

23.04.19
կրթահամալիրի հիմն Դանիէլ Վարուժան
<անդաստան> բառային աշ․



Անդաստան
Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ․․․
Ոչ արիւններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակօսին
Ու երբ հընչէ կոչնակն ամէն գիւղակի`
Օրհներգութի՜ւն թող ըլլայ:
Արեւմտեան կողմն աշխարհի
Բերրիութի՜ւն թող ըլլայ․․․
Ամէն աստղէ ցող կայլակի,
Ու ամէն հասկ ձուլէ ոսկի.
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլայ:

Հիւսիսային կողմն աշխարհի
Առատութի՜ւն թող ըլլայ․․․
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի`
Բերկըրութի՜ւն թող ըլլայ:

Հարաւային կողմն աշխարհի
Պտղաբերութի՜ւն թող ըլլայ․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգութի՜ւն թող ըլլայ:


անդաստան-դաշտ,հանդ
կոչնակ-եկեղեցու զանգ
ակոս- Երկար գծաձև փոս հողի վերին շերտում
բերիութիուն-ցորեն
կայլակ-փոքրիկ կաթիլ
բերկըրութիուն-ուրախություն
ամբար-պահեստ
աղուն-Աղալու համար պատրաստված հացահատիկ
պտղաբերութիուն-աճ
սիրերգութիուն-ամուսնություն







04.04.19
նախագիծ Չարենց


Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և  ներկայացրո՛ւ:

Չարենցի ծննվել է 1897 թ․ կարս գաղթած գորգավաճառ աբգար աղայի ընտանիքում։


Լսի՛ր «Տաղ անձնական» բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բովանդակությունը:



Լսի՛ր «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը:

Կարդա՛ Ե. Չարենցի բանաստmեղծությունները:



Կարդա՛ «Տաղարան» շարքը: Քեզ դուր եկած բանաստեղծությունները սովորիր անգի՛ր, ձայնագրի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ:

Առաջադրանք


14.03.19





1) Դասերից հետո տղային տեսնելով տնտեսուհին ինչի վրա զարմացավ։

Պատ՝․ 3 տղային վոչմի վատ բան չեր պատահել

2) որ միտքը չի հակասում տեքստի առաջին բովանդակությունը 

Պատ՝․ 1 Էմին պատկերացում չուներ, թե ինչ է դպրոցը։

3)հետևյալներից որ՞ը տեքստում կա 

Պատ՝․4 զվարճալի բառախադեր 

4)որ բառն է սխալ գրված

Պատ՝․ 2 հարդակ

5) որ բառն է սխալ գրված

Պատ՝․ 3 ակնէրև

6)  որ բառում հնչյունափոխություն չկա

Պատ՝․ 2 ծիծաղել

7) տրված բառերից ո՞րը սարսափել բառին հոմանիշ չէ

Պատ՝․ 2 վհատվել

8) որ բառում գախտնավանկ չկա

Պատ՝․ 3 ուսուցչուհի

9) ո՞ր բառն է կազմված բառդ

Պատ՝․ 

10) որ բառում մեկից ավել ածանց կա

Պատ՝․ ուսուցչուհի

Առաջադրանքներ

1.    Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:
Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:
2. Ո՞րն է ավելորդ:
Պատշար, դարբին, բրուտ, ատաղձ, մատռվակ, հյուսն, քարտաշ,  որմնադիր
3. Ո՞ր հատուկ անունը օրինաչափությանը չի ենթարկվում:
Տրդատ, Արա,  Գևորգ, Աննա,  Շավարշ,  Ալիսա,  Նվարդ, Մարիամ:
4. Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:
Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի,  հարավցի, թռուցի,  բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:
5. Ինչպե՞ս ենք անվանում, ընտրիր յուրաքանչյուրին համապատասխան անունը:
Սպիտակ ձիուն -ճերմակ
Շիկակարմիր ձիուն - աշխետ
Թխակարմրին - շառատ
Մոխրագույնին - մողոշիկ
Սև ու ճերմակավունին – ճանճկեն
Ասպարափայլին – պաշո


Ճերմակ, աշխետ, շառատ, մողոշիկ, պաշո, ճանճկեն:

ըստ գույների՝ սեավ (սև), ճերմակպաշո (սպիտակ), աշխետ (շիկագույն), մողոշիկ (մոխրագույն), շառատ (թխակարմիր), ճանճկեն (սև և ճեմակախառն), ճարտուկ (սպիտակ սևախայտ), կոստընտոտիկ (սպիտակախայտ ոտքերով), մատակախազմատակախանձ (չմալած), քածավարոտ (մալած), թաղամսավոր)

6. Տրվածներից որո՞նք, ավելանալով խոսք բառին, չեն արտահայտի փոխաբերական իմաստ:
Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու,  ուրախ, կցկտուր, տեղին, թթու:
7. Քանի՞ հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:





Գրի՛ր իլիկ, պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:
իլիկ-թել մանելու սարք
պարզկա-բաց եղանակ
անզոր-թույլ
մշուշ-մառախուղ
անվերջ-անծայր
կրկին-նորից

Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:


արագ-դանդաղ
հին-նոր
մաշված-նոր
բարակ-հաստ
անզոր-զորավոր
դրախտ-դժոխտ
խոսել-լռել



Գրի՛ր իլիկ, պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:
իլիկ-թել մանելու սարք
պարզկա-բաց եղանակ
անզոր-թույլ
մշուշ-մառախուղ
անվերջ-անծայր
կրկին-նորից

Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:
արագ-դանդաղ
հին-նոր
մաշված-նոր
բարակ-հաստ
անզոր-զորավոր
դրախտ-դժոխտ
խոսել-լռել



ԿրթահամալիրԴասարանական աշխ․

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն), հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ, շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ (սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք, քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։
Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դրդռալ, կրճիկ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով վ կամ ֆ։
Ավտոմեքենա, օվկիանոս, կարտոֆիլ, թավշյա, նավթամուղ, հարավային, կաքավ, ասֆալտ, հավք, գովք, զավթել, թովչանք, կաթվածահար, խռովք, հավք, սֆինքս, փլավ։



Զբոսայգի գործարան- այգեգործ
Բաղձանք-կարոտել-կարոտաբաղձ
Դյուրություն-հալչել-դյուրահալ
Պարախումբ-նկարիչ-խմբանկար
Շիղաձուկ-որսորդ-ձկնորս
Մրգատու-վաճառք-մրգավաճառք
Անմաքուր-մքրել-մաքրամաքուր
Ամենաքնքուշ-սրտակեղեք-քնքշասիրտ
Կարմրադեղին-կտցել-դեղնակտուց
Ալիք-ծփծփալ-ալեծուփ
Աշուն-ցանքս-աշնանացան
Կարկուտ-մտաբերել-կարկտաբեր
Ճարպագունդ-ասեղ-գնդասեղ
Արևմուտք-օծանելիք-արեևազօծ
Խնկածաղիկ-շխթայազերծ-ծաղկաշխթա
Մարդկային-հրաշամանուկ-մանկամարդ
Բարեկամ-սրտակեղեք-բարեսիրտ
Ամսեամիս-վճարովի-ամսվավճար
Տավիղ-հարվածային-տավղահար
Նախահաշիվ-կշռաքար-հաշվեկշիռ
Դաշտամուկ-դեղաբույս-մկնդեղ
Ինձ-ուղտաբան-ընձուղտ




1․Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, , , հինավուրց, գագաթ, , անջրդի, , ինքնահավան, նոսր, , հեռավոր, արատավոր, , ջրարբի, , ջինջ, , հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։
Ողորկ- խորդուբորդ
Օրինական- ապօրինի
Ուսյալ- տգետ
Երկչոտ- համարձակ
2․ Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
3․Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։